Բաժին. Տնտեսական

Կայացել է հայ-իրանական բիզնես համաժողով

Հոկտեմբեր 29-ին կայացել է Հայաստան-Իրան գործարար համաժողով, որի շրջանակներում կազմակերպվել են երկկողմ գործնական հանդիպումներ՝ իրանական և հայկական ընկերությունների միջև:

Իրանից ժամանել են արդյունաբերության այնպիսի ոլորտներ ներկայացնող ընկերություններ, ինչպիսիք են լաբորատորային  և արհեստական գազերի արտադրություն, ճարտարագիտական պլաստիկների արտադրություն, ծանր էլեկտրաշարժիչների արտադրություն, տարբեր քսանյութերի և միջատասպանների արտադրություն, դրոժի և ալկոհոլի արտադրություն, ալյումինե ձուլակտորի արտադրություն, տարբեր տեսակի ապակի և հայելի արտադրություն, շարժիչի և արդյունաբերական յուղերի արտադրություն, գրանոլի միզանյութ և հեղուկ ամինյակ արտադրություն, շենքի սարքավորումներ, ձուլման կաղապարների նախագծում և կառուցում, էլեկտրական պիտույքների արտադրություն, առևտուր, սանհանգույցի և շինարարական ծորակների արտադրություն,  ձուլարարության ընկերություն, սալիկների արտադրություն, կաշվի արտադրություն, տարբեր տեսակի էլեկտրոդների արտադրություն, կաղապարաձուլարան:

Համաժողովը կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությամբ:

Նշենք, որ  2012թ.-ին Հայաստանի և Իրան միջև առևտրաշրջանառությունը կազմել է 317.7 մլն ԱՄՆ դոլար: 2012թ.-ին Հայաստանից Իրան արտահանման ծավալը կազմել է 97.8 մլն ԱՄՆ դոլար, Իրանից Հայաստան ներմուծման ծավալը՝ 219.9 մլն ԱՄՆ դոլար:

Share