Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի գինը մնացել է անփոփոխ

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ: Դիզելային վառելիքի գինը նվազել է 0.1%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.7% գնանկում և դիզելային վառելիքի 0.1% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հոկտեմբերին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ:

Share