Բաժին. Տնտեսական

Հայկական արտադրության ոսկերչական իրերի պահանջարկն աճել է

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրում արտադրվել է 13,6 մլրդ ՀՀ դրամի ոսկերչական արտադրանք:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը աճել է շուրջ 28,5%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն սեպտեմբերին ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 1,8մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է ավելի քան 3,5 անգամ:

Share