Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերին ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 1,208 մլն ավտոմեքենա

Ընթացիկ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում վաճառվել է շուրջ 1,208 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 10,6%-ով, իսկ նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ ամերիկյան ավտոշուկայում գրանցվել է անկում:

Ըստ վերլուծաբանների՝ ամսական կտրվածքով անկումը պայմանավորված է հաշվետու ամսվա 1-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կառավարության գործունեության ժամանակավոր դադարեցմամբ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 2014 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծն ընդունվել էր նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում:

Նշենք նաև, որ Autodata-ի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերից այս տարվա հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ամերիկյան ավտոշուկայում վաճառվել է 15,23 մլն ավտոմեքենա:

Share