Բաժին. Տնտեսական

Հաստատվել է «Տաթև» համալիրի պահպանական գոտու կառուցապատման նախագիծը

«Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է «Տաթև» վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը վստահ է, որ պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագիրը լայն հնարավորություն կստեղծի տեղացի և օտարերկրյա ներդրողների համար: Ըստ նախարարի՝ «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակը կարող է դառնալ պետություն-մասնավոր հատվածի գործակցության համար, կկանոնակարգի մասնավոր ներդրումային ծրագրերը` համապատասխանեցնելով պատմամշակութային հուշարաձանի չափանիշներին:

Սպասվում է, որ առաջիկայում հանձնաժողովին կներկայացվի միջազգային փարձագիտական խմբի եզրակացությունը` կարգավորման այս գոտու զբոսաշրջային զարգացման միտումների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կառավարությունը, հայտարարելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի մասին, միաժամանակ սահմանել է՝ այդ նպատակի համար ծրագրեր իրականացնել Տաթև վանական համալիրի պահպանական գոտում և հարակից տարածքներում:

«Տաթև» զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է «Տաթև» վանական համալիրը և հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի և Բարձրավանի գյուղական համայնքները:

Share