Բաժին. Տնտեսական

Սկսնակ գործարարների աջակցման ծրագիր՝ փախստականների և սիրիահայերի համար

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ, սկսում է հերթական «Սկսնակ գործարարների աջակցման» ծրագիրը՝ փախստականների և սիրիահայերի համար:

ՓՄՁ ԶԱԿ-ից հայտնում են, որ մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները կստանան բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, ինչպես նաև փորձառու մասնագետների ուղղորդմամբ կմշակեն իրենց անհատական գործարար ծրագրերը, որից հետո ձեռնամուխ կլինեն դրանց իրականացմանը: Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կներկայացվեն վարկավորման:

Share