Բաժին. Տնտեսական

Վարչապետ. Մաքսային միությանն անդամակցության բոլոր հիմնարար հարցերի շուրջ կա լիարժեք փոխըմբռնում

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության բոլոր հիմնարար հարցերի շուրջ կա լիարժեք փոխըմբռնում. չկա որևէ տարակարծություն, կան միայն խնդիրներ, որոնք պետք է համատեղ լուծվեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ:

Տիգրան Սարգսյանն, ամփոփելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության հետ կայացած քննարկումները, նշել է, որ դրանք  հնարավորություն են տվել գնահատել մեր երկրի ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստականության մակարդակը:

«Աշխատանքների ծավալը, որը պետք է իրականացնենք, նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունումն է, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն է այն ստանդարտների համակարգին համապատասխան, որը գործում է Մաքսային միության շրջանակում: Այն խորհրդակցությունները, որոնք մենք անցկացրինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում կարող ենք իրականացնել», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Share