Բաժին. Տնտեսական

Կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Կիևում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, որի շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության տարբեր ուղղությունների վերաբերյալ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ քննակրվել են, մասնավորապես, հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տարածաշրջանային համագործակցության և այլ բնագավառներում:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի արդյունքում ստորագրվել է Հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ համատեղ նիստի Արձանագրությունը:

Share