Բաժին. Տնտեսական

Թբիլիսիում տեղի կունենա «ԷԼԿՈՄ Կովկաս-13» ցուցահանդես

Նոյեմբերի 12-ից 14-ը Թբիլիսիում տեղի կունենա էներգիայի, էլեկտրատեխնիկայի, վերահսկման և տեղեկատվական տեխնոլոգիայի առաջին միջազգային ցուցահանդեսը՝ «ԷԼԿՈՄ Կովկաս»-ը, որը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին ներկայացնել նոր արտադրատեսակները և ծառայությունները, ինչպես նաև բարձրացնել ընկերության վարկանիշը և բրենդը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է Վրաստանի Էներգետիկայի նախարարության բարձր հովանու ներքո՝ Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Թբիլիսիի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Զարգացման հայկական գործակալությունից տեղեկացնում են, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա համաժողով, որի թեմաներն են՝ ժամանակակից տեխնոլոգիաներ, այլընտրանքային էներգիա, նոր ծրագրեր էներգետիկայի ոլորտում, Էներգետիկայի արդյունավետություն, շրջակա միջավայրի պահպանություն:

Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կկազմակերպվի նաև ներդրումային համաժողով-գործնական հանդիպումներ ներդրողների և համապատասխան ոլորտներ ներկայացնող գործարարների հետ:

Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում են «Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»-ը, «Սոլվար համակարգեր»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերական Զարգացման հիմնադրամը:

Share