Բաժին. Տնտեսական

Հայաստանից ադամանդի արտահանումը աճել է 58%-ով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 164,8 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից ադմանդի արտահանումն աճել է ավելի քան 58%-ով:

Ինչպես տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից՝  հաշվետու ամիսներին Հայաստանից արտահանված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 64,2 մլն ԱՄՆ դոլար: Ի տարբերություն ադամանդի արտահանման քանակական ցուցանիշի բարձր աճին՝ մաքսային արժեքի աճը համեմատաբար փոքր է՝ մոտ 10%:

Նշենք, որ 2012 թվականի առաջին ինն ամսում Հայաստանից արտահանվել է 57,8 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 104,3 հազար կարատ ադամանդ:

Share