Բաժին. Տնտեսական

Եվրամիության 2014թ. բյուջեն հաստատվել է

Եվրախորհրդարանը, Եվրոպական խորհուրդը և Եվրոպական հանձնաժողովը հաստատել են Եվրամիության 2014 ֆինանսական տարվա բյուջեն: Այն ծախսային մասով կկազմի 135,50 մլրդ եվրո, ինչը 2013 ֆինանսական տարվա համեմատ պակաս է  9,4%-ով: Բյուջեի եկամուտները, որոնք ձևավորվում են Եվրամիության անդամ երկրների գումարային մասհանումների շնորհիվ, կկազմեն 142,64 մլրդ եվրո:

Եվրամիության 2014 թվականի բյուջեի համար որպես ֆինանսավորման առաջնահերթ ոլորտներ սահմանվել են զարգացումը, գործազրկությունը, նորամուծությունները, հումանիտար օգնությունը:

Նշենք, որ բյուջեն հաստատվել է շուրջ 16 ժամ տևած քննարկումների արդյունքում:

Եվրամիության բյուջեն կազմում է եվրոպական բլոկի տարեկան ՀՆԱ-ի միայն 1%-ը:

Share