Բաժին. Տնտեսական

Քննարկվել է Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները ձմռան ամիսներին մեծացնելու հարցը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ունեցել է մի շարք հանդիպումներ:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական պատվիրակությունը հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի և Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են Իրանի և Հայաստանի էներգետիկ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես, Իրան-Հայաստան էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի ընթացքը, Իրանից Հայաստան մտնող գազի ծավալները ձմռան ամիսներին մեծացնելու հնարավորությունը, ինչպես նաև հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու հնարավորությունները:

Share