Բաժին. Տնտեսական

«Գլենդել հիլզ» ընկերությունը ստացել է խիստ զգուշացում

Կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությունը, որը Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր և Լեռնավան գյուղական համայնքներում իրականացնում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները, խստորեն զգուշացվել է: ՀՀ քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ նախարար Սամվել Թադևոսյանն ընկերությունից պահանջել է շինարարական աշխատանքները կատարել ժամանակին և որակով:

Խիստ զգուշացումը տրվել է Սամվել Թադևոսյանի՝ նշված համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, երբ արձանագրվել են շինարարական թերություններ:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները:

Ներկայում Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավատրված են համապատասխանաբար` 17, 28 և 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 և 17 բնակելի տների շինաշխատանքները:

Share