Բաժին. Տնտեսական

Դիլիջանում կկայանա «Բիզնես ինովացիոն ֆորում»

Նոյեմբերի 29-ին Դիլիջան քաղաքում կմեկնարկի «Բիզնես ինովացիոն ֆորում»-ը, որի նպատակն է մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար:

Ֆորումը կազմակերպում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

Ֆորումի նշանաբանն է «Բիզնես ինովացիոն ֆորում. նորարարական լուծումներ Ձեր բիզնեսի համար»:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ  www.bif.am վեբ-կայքից:

Share