Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել ավելի քան 5,3 հազար տոննա շոկոլադ

Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Հայաստան է ներմուծվել 5364,31 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շոկոլադի ներմուծման բնաիրային ծավալներն աճել են շուրջ 9%-ով:

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստան ներմուծված շոկոլադի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 25,5 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան էր ներմուծվել 23,1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 4931,31 տոննա շոկոլադ և կակաո պարունակող այլ սնունդ:

Հիշեցնենք, որ Euromonitor International-ի կանխատեսումներով՝ առաջիկա մի քանի ամիսներին համաշխարհային շուկայում սպասվում է շոկոլադի թանկացում: Ուսումնասիրությունների համաձայն՝ այս տարվա վերջին ԱՄՆ-ում մեկ կիլոգրամ շոկոլադի գինը կկազմի 12,25 ԱՄՆ դոլար, ինչը 2007 թվականին գրանցված գինը գերազանցում է շուրջ 45%-ով:

Share