Բաժին. Տնտեսական

Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին կհատկացնի 5 մլն եվրոյի վարկ

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում – երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը:

Նշենք, որ այս պայմանագիրը ստորագրվել է 2013 թվականի մայիսի 2-ին:

Պայմանագրով նախատեսվում է Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 5 մլն եվրո գումարի վարկ՝ 20 տարի մարման ժամկետով, որից 4-ը՝ արտոնյալ:

Տրվելիք 5 մլն եվրոն կուղղվի նվազեցնելու մետրոպոլիտենի թունելներում ջրի ներհոսքը, բարելավելու թունելների վիճակը և բարձրացնելու տեխնիկական սպասարկումը:

Ըստ պատասխանատուների՝ առաջին փուլի աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, իրականացվել են նախատեսված բարենորոգումները:

Share