Բաժին. Տնտեսական

Զբաղվածություն ապահովող հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը և առևտուրը

Գյուղատնտեսություն, մեծածախ և մանրածախ առևտուր, կրթություն. սրանք են Հայաստանի բնակչության զբաղվածության հիմնական ոլորտները: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս ոլորտները զբաղվածություն են ապահովում պաշտոնապես հաշվառված զբաղվածների ավելի քան 50%-ի համար:

Զբաղվածների համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև մշակող արդյունաբերության, շինարարության, պետական կառավարման և պաշտպանության ոլորտներում:

Հատկանշական է, որ վերջին մի քանի տարում մեր երկրում գրանցվել է տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում զբաղված տղամարդկանց թվի և կանանց թվի միջև առկա տարբերության կրճատում, որը տեղի է ունեցել ի հաշիվ տղամարդկանց զբաղվածության կրճատման և կանանց զբաղվածության աճի:

Share