Բաժին. Տնտեսական

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կներկայացնի նոր բացահայտումներ

Վաղը՝ նոյեմբերի 15-ին, տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Հանձնաժողովի Մամուլի ծառայությունից՝ օրակարգում ընդգրկված է 2 հարց՝

– Հանձնաժողովը նոր բացահայտումներ է կատարել պետական գնումների ոլորտում: Նիստում կներկայացվի ծերանոցների և գիշերօթիկ դպրոցների  սննդի մատակարար հանդիսացած մի քանի օրինախախտ ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը,

– Հանձնաժողովի նիստում կքննարկվի նաև «Մայքրոսոֆթ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա մեկ տասնյակից ավելի համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների պատասխանատվության ենթարկելու հարցը:

Share