Բաժին. Տնտեսական

Երևանի ջրամատակարարման բարելավման նպատակով ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 7 մլն դոլարի վարկ

Ազգային ժողովը վավերացրել է 2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ստանալ 7 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավման աշխատանքներին:

Share