Բաժին. Տնտեսական

Ոսկի սպառող ամենախոշոր երկրի «կոչումը» Հնդկաստանից կանցնի Չինաստանին

Մինչև ընթացիկ տարվա վերջ Չինաստանն առաջ կանցնի Հնդկաստանից և կդառնա ոսկի սպառող ամենախոշոր երկիրն աշխարհում: World Gold Council-ի զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարվա վերջին ոսկու միջին տարեկան պահանջարկը Չինաստանում և Հնդկաստանում կկազմի համապատասխանաբար 1000 և 900 տոննա:

Ըստ զեկույցի հեղինակների՝ Չինաստանում ոսկու պահանջարկի աճը նախ և առաջ պայմանավորված է երկրի միջին խաղի եկամուտների աճով:

Ընթացիկ տարվա միայն երրորդ եռամսյակում Չինաստանը գնել է շուրջ 210 տոննա ոսկի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ աճել է 18%-ով:

Նշենք, որ վերջին մի քանի տարիներին ոսկու գնման ծավալներով առաջատար է եղել Հնդկաստանը: 2012 թվականին Հնդկաստանը գնել է 860 տոննա ոսկի:

Այս տարվա ընթացքում Հնդկաստանում 3 անգամ բարձրացվել է ոսկու ներմուծման մաքսատուրքը, ինչով և պայմանավորված երկիրն աստիճանաբար զիջել է իր դիրքը: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հնդկաստանը 32%-ով կրճատել է ոսկու գնման ծավալները:

Share