Բաժին. Տնտեսական

Օլանդի վարկանիշը կտրուկ ընկել է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը կտրուկ ընկել է: Երկրի բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ֆրանսիացիների միայն 2%-ն է շատ գոհ երկրի նախագահից: 18%-ն ավելի շուտ գոհ է, քան դժգոհ: 42%-ը շատ դժգոհ է: 37%-ն ավելի շուտ դժգոհ է, քան գոհ: Մնացյալ 1%-ը դժվարացել է պատասխանել:

Նշենք, որ Ֆրանսուա Օլանդը 2012 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ներկայացրել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը։

Առաջին փուլում նա ստացել է քվեների 28,63%-ը՝ գրավելով առաջին տեղը և Նիկոլա Սարկոզիի հետ երկրորդ փուլ անցել։ 2012 թվականի մայիսի 6-ին Ֆրանսուա Օլանդը երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սարկոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսիայի 24-րդ նախագահը:

Share