Տնտեսական

Համաշխարհային IT ընկերությունները տարեսկզբից աշխատանքից ազատել են շուրջ 104 հազար աշխատակից

Տարեսկզբից համաշխարհային տեխնոլոգիական ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քան 103.57 հազար աշխատակից:

Մասնավորապես՝ ամերիկյան Oracle Corp.-ը, Amazon.com Inc.-ը, Dell Technologies-ը և PayPal Holdings-ը տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուրը կրճատել են հազարավոր աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ՝ կրճատումներ իրականացրել է 131 ընկերություն։

Ամբողջ 2025 թվականի ընթացքում կրճատումների թիվը գերազանցել է 124.28 հազարը՝ 272 ընկերությունում։

Share