Բաժին. Տնտեսական

Վենեսուելայի նախագահը ստացել է հատուկ լիազորություններ

Վենեսուելայի խորհրդարանը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար սահմանել է հատուկ լիազորություններ՝ մեկ տարի ժամկետով: Այս լիազորությունները նրան իրավունք կտան առանց խորհրդարանական քննարկումների օրենքի ուժ ունեցող որոշումներ կայացել:   

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի խորհրդարանին խնդրել էր իր համար սահմանել հատուկ լիազորություններ և պարզաբանել, որ դրանք իրեն անհրաժեշտ են կոռուպցիայի և տնտեսական պատերազմների դեմ պայքարում:

Նշենք, որ Վենեսուելայի նախկին նախագահ Հուգո Չավեսը իր նախագահության 14 տարվա ընթացում խորհրդարանից 4 անգամ ստացել է հատուկ լիազորություններ, որոնց շնորհիվ ստորագրել է օրենքի ուժ ունեցող ավելի քան 200 հրամանագիր:

Share