Բաժին. Տնտեսական

Մի շարք երկրներ չեն բավարարում հարկային թափանցիկության վերաբերյալ միջազգային պահանջներին

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ հարկային ոլորտում թափանցիկության և տեղեկատվության փոխանակման հարցերով համաշխարհային ֆորումը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք չեն ապահովում ֆինանսական գործառնությունների թափանցիկության և հարկային տեղեկատվության հասանելիության վերաբերյալ միջազգային պահանջների կատարումը: Այս երկրների ցանկում են հայտնվել, մասնավորապես, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Սեյշելյան կղզիները:

Ըստ վերլուծաբանների՝ այս երկրներում առկա է միջազգային պահանջների ապահովման համար անհրաժեշտ հարկային օրենսդրություն, սակայն այն չի կիրառվում ըստ անհրաժեշտ ծավալի:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները առանձնացրել են նաև այն երկրները, որոնց հարկային օրենսդրությունը «թեր է»: Այս երկրների ցանկում են Շվեյցարիան, Պանաման, ԱՄԷ-ն, Լիբիան և այլն:

Share