Բաժին. Տնտեսական

Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար հատ մանրաձուկ

Իրականացվել են 2013թ. պետական բյուջեով նախատեսված՝ ձկանպաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունիի և ամառային իշխանի մանրաձկների բացթողնման աշխատանքներ:

Մանրաձկան բացթողնումն իրականացվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետի գետաբերանին:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ Սևանա լիճ է բացթողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային բախտակ և 166 հազար հատ գեղարքունի տեսակների մանրաձուկ, ինչը ձեռք է բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ից՝ օրենքով սահմանված կարգով վերջիններիս հետ կնքված պայամանագրերի պահանջներին համապատասխան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 60 մլն ՀՀ դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրվել է եռակողմ միջոցառումների ծրագիր՝ դեկտեմբերի 5-ից 25-ը Սևանա լճում ձկան  և խեցգետնի որսի արգելման համատեղ գործողությունների վերաբերյալ:

Share