Բաժին. Տնտեսական

Goldman Sachs. 2014թ.-ին համաշխարհային տնտեսության կգրանցի կայուն աճ

2014 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի վերականգնման կայուն տեմպեր, ընդ որում՝ համաշխարհային տնտեսության սպասվող կայուն աճը մեծապես «կապահովեն» ԱՄՆ-ն և Եվրոպան: Նման կանխատեսում են ներկայացրել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբանները:

Վերջիններիս գնահատմամբ՝ վերջին տարիներին համաշխարհային տնտեսության վերականգնումն ընթացել է զարգացող երկրների հաշվին. զարգացող տնտեսությամբ երկրները գրանցել են առավել արագ աճ, քան պարտքային խնդիրներ ունեցող զարգացած երկրները: Այս գործոնը, սակայն, ըստ վերլուծաբանների, հանգեցրել է նրան, որ այսօր արդեն զարգացող երկրներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, բարձր գնաճ և տնտեսական անհավասարակշռություններ: Արդյունքում, կրճատվել է համաշխարհային տնտեսության աճի տեմպը:

2013 թվականին համար կանխատեսվում է համաշխարհային տնտեսության 2,9% աճ:

Սպասվում է, որ 2014 թվականին համաշխարհային տնտեսությունը կգրանցի աճի տեմպի արագացում, և արդեն 2015 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 4%-ով:

Share