Բաժին. Տնտեսական

Չինաստանը զիջում է դիրքերը. այսօր ներդրումների համար ամենագրավիչ երկիրը Հնդկաստանն է

Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից և ճանաչվել ներդրումների համար ամենագրավիչ երկիրն աշխարհում: EY-ի վերլուծության համաձայն՝ Հնդկաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը նպաստել է երկրի ազգային արժույթի՝ ռուփիի փոխարժեքի կտրուկ անկումը, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների համար Հնդկաստանի տնտեսության մի շարք ոլորտների առավել «հասանելի» դառնալը: Վերջին մեկ տարում Հնդկաստանը մեղմացրել է ուղղակի օտարերկրյա ներդրումների նկատմամբ պահանջները, ինչը և նպաստել է ներդրումների հոսքի ավելացմանը:

Իրենց ներդրումային գրավչությամբ Հնդկաստանին հաջորդում են Բրազիլիան, Չինաստանը, Կանադան և ԱՄՆ-ն:

Նշենք, որ վերլուծության հիմքում ընկած են աշխարհի 70 երկրում բարձր դասի շուրջ 1600 ղեկավարների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

EY-ի մայիսյան վերլուծության արդյունքներով՝ ներդրումների համար աշխարհի ամենագրավիչ երկիր էր ճանաչվել Չինաստանը:

Share