Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ի հիփոթեքային շուկայում կարող են ի հայտ գալ նոր խնդիրներ

Առաջիկա չորս տարում ամերիկյան հիփոթեքային շուկայում կարող են ի հայտ գալ նոր խնդիրներ՝ պայմանավորված մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը տրամարդված վարկերի «հարկադրված դեֆոլտների» աճով: Նման գնահատական է ներկայացրել Equifax ընկերությունը, որը զբաղվում է սպառողական և հիփոթեքային վարկերի շուկաների ուսումնասիրությամբ:

Equifax-ի վերլուծաբանները նշում են, որ ներկայում ամերիկյան հիփոթեքային շուկայի համար վտանգ են ներկայացնում 2003-2007 թվականների ընթացքում տրանադրված հիփոթեքային վարկերը, քանի որ վարկերի տրամադրումից տաս տարի անց պահանջվում է մարումներ կատարել արդեն նաև մայր գումարից՝ ի համալրում մինչ այս մարվող տոկոսների: Սպասվում է, որ առաջիկա տարիներին այս վարկերի մայր գումարների մասով մարումների վճարման հետ կառաջանան խնդիրներ:

Ըստ վերլուծաբանների հաշվարկների՝ տարեկան 3,25% տոկոսադրույքով 30 հազար ԱՄՆ դոլար ծավալով վարկի դիմաց միջին մարումը 10 տարի անց մոտ 81 ԱՄՆ դոլարից հասնում է շուրջ 293 ԱՄՆ դոլարի:

Share