Բաժին. Տնտեսական

2014թ.-ին համաշխարհային շուկայում կվաճառվի շուրջ 285 մլն պլանշետ

2014 թվականին համաշխարհային շուկայում կվաճառվի շուրջ 285 մլն պլանշետային համակարգիչ, ինչը կկազմի համակարգիչների (պշանշետ, սեղանի համակարգիչ, նոութբուք) ընդհանուր շուկայի ավելի քան 50%-ը: Նման գնահատական է ներկայացրել Canalys վերլուծական ընկերությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում համակարգիչների համաշխարհային շուկան աճել է շուրջ 18%-ով: Շուկայում պլանշետների մասնաբաժինը կազմել է մոտ 40%:

Սպասվում է, որ 2017 թվականին համաշխարհային շուկայում պլանշետների վաճառքը կհասնի շուրջ 396 մլն միավորի:

Ըստ վերլուծաբանների գնահատականների՝ առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում պլանշետների վաճառքի ծավալներով առաջատար տեղեր կշարունակեն զբաղեցնել Samsung-ը և Apple-ը:

Կանխատեսվում է նաև, որ պշանշետների շուկայի կեսից ավելին բաժին կընկնի Android օպերացիոն համակարգին:

Share