Բաժին. Տնտեսական

Tiffany-ն առավել պահանջված է չինական շուկայում

Չինաստանում շարունակում է աճել ճոխության ապրանքների ու թանկարժեք զարդերի պահանջարկը: Չինացի սպառողների ակտիվության շնորհիվ լյուքս դասի ապրանքների համաշխարհային շուկան անընդմեջ ընդլայնվում է:

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ամերիկյան Tiffany & Co ընկերությունը գրանցել է շահույթի կրկնակի աճ: Ընկերությունից հայտնում են, որ շահույթի աճին առավելապես նպաստել է չինական շուկայում աճող պահանջարկը: Հաշվետու եռամսյակում Tiffany & Co ընկերության շահույթը կազմել է շուրջ 70 մլն եվրո:

Միևնույն ժամանակ, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ընկերության համախառն վաճառքի ծավալներն աճել են 7%-ով և կազմել 673 մլն եվրո:

Նշենք, որ ճոխության ապրանքների պահանջարկը համարվում է աշխարհում սպառողական ակտիվության գնահատման կարևոր ցուցանիշներից մեկը:

Share