Բաժին. Տնտեսական

Քննարկվել են TRACECA-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը  հանդիպել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին:

Նախարարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող ծրագրերի առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերի իրականացմանը:

Էդուարդ Բիրյուկովը շնորհակալություն է հայտնել Գագիկ Բեգլարյանին՝ Դուշանբեում կայացած «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի տրանսպորտի նախարարների հանդիպման ընթացքում կայացած ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու համար:

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի կողմից իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում:

Նշենք, որ «ՏՐԱՍԵԿԱ»-ն` Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ծրագիրը, հաստատվել է 1993թ. մայիսին` Բրյուսելում կայացած կոնֆերանսում, որին մասնակցել են Կենտրոնական Ասիայի հինգ և Անդրկովկասի երեք հանրապետությունների տրանսպորտի և առևտրի նախարարները:

Կոնֆերանսի ժամանակ Եվրամիությունը հավաստել է, որ տեխնիկական աջակցություն կցուցաբերի Սև ծովից Կովկասով և Կասպից ծովով դեպիԿենտրոնական Ասիա ձգվող տրանսպորտային առանցքի զարգացմանը:

«ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից են 13 երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան,Ղազախստան, Տաջիկստան, ՈՒզբեկստան, Մոլդովա, ՈՒկրաինա, Բուլղարիա,Ռումինիա, Թուրքիա, Մոնղոլիա, Ղրղզստան:

Հայաստանը մասնակցում է «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում իրականացվողբոլոր կարևոր միջոցառումներին, աջակցում է տարածաշրջանային նախագծերին, որոնց նպատակն է ապահովել հետագա համագործակցությունը և տնտեսական զարգացումն` ուղղված ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային կապակցումների զարգացմանը տարածաշրջանում:

Share