Բաժին. Տնտեսական

Գրանցվել և լիցենզավորվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական ՓԲԸ-ն

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ  կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ խորհուրդը 2013թ. նոյեմբերի 27-ի թիվ 270 Ա որոշմամբ գրանցել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը:     

Ընկերությանը տրամադրվել է ոչ կյանքի ապահովագրության իրականացման «վարկի ապահովագրություն» դասով լիցենզիա:

Share