Բաժին. Տնտեսական

Վրաստանի բանկերում օտարերկրյա կապիտալը կազմում է 76,4%

Վրաստանի բանկերի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը կազմում է 76,4%: Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ երկրում գրանցված բանկերի թիվը կազմել է 21, որոնցից 18-ն օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ է, 2-ը՝ օտարերկրյա բանկերի մասնաճյուղ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Վրաստանի բանկերի համախառն ակտիվները նվազել են 0,2%-ով և կազմում են 15,8 մլրդ լարի:

Նշենք, որ մեկ դոլարը համարժեք է 1,67 լարիի:

Share