Բաժին. Տնտեսական

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում պարենի համաշխարհային գները նվազել են շուրջ 6%-ով

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում պարենի համաշխարհային գները նվազել են շուրջ 6%-ով: Այս մասին նշվում է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հրապարակած նոր զեկույցում:

Ըստ ներկայացված տվյալների՝ պարենի գները և դրանց գրանցած դինամիկան զգալի տարբերվում են ըստ երկրների, ինչը պայմանավորված է եղանակային պայմանների փոփոխության, պետական գնումների քաղաքականության, ներքին շուկաներում առկա պահանջարկի, ինչպես նաև ազգային արժույթի փոխարժեքի տատանումների հետ:

Համաշխարհային Բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝  հացահատիկի համաշխարհային շուկայում առկա է որոշակի լարվածություն. Բրազիլիայում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում գրանցված եղանակային ոչ բարենպաստ պայմանները կարող են հանգեցնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում հացահատիկի գնի շարոնակական աճի:  

Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, պարենի համաշխարհային գների ինդեքսը նվազել է 12%-ով:

Share