Բաժին. Տնտեսական

Հայտնաբերվել է բջջային հեռախոսների մաքսանենգության դեպք` մաքսավորների մասնակցությամբ

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները Դուբայ-Երևան չվերթով ժամանող ուղևորների մաքսային հսկողությունն անցնելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի վարչական շենքին հարակից ավտոկայանատեղիում կանգնեցրել և ստուգման են ենթարկել նույն չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիներ (եղբայրներ) Արթուր Գագիկի Ավետիսյանի և Արմեն Գագիկի Ավետիսյանի ուղեբեռներն ու հագուստը, որտեղից հայտնաբերվել են մաքսային ծառայության աշխատակիցներ Ռոբերտ Գյոժգյանի, Արթուր Բաբայանի, Սարգիս Դանիելյանի և Բաբկեն Լևոնյանի թողտվությամբ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված և «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «Կարմիր ուղի» ընթացակարգով դուրս բերված 52 հատ IPhone և Sony Xperia մոդելի բջջային հեռախոսներ և 6 հատ Sony playstation տեսակի խաղային համակարգիչ:

Պետական եկամուտների Մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Share