Բաժին. Տնտեսական

Աֆրիկյան երկրները կստեղծեն արժութային միություն

Աֆրիկյան հինգ երկիր՝ Բուրունդին, Քենիան, Ռուանդան, Տանզանիան և Ուգանդան, ստորագրել են միասնական արժույթի մասին համաձայնագիր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Սպասվում է, որ առաջիկա 10 տարվա ընթացքում այս երկրները կստեղծեն արժութային միություն:

Ինչպես նշվել է Բուրունդիի, Քենիայի, Ռուանդայի, Տանզանիայի և Ուգանդայի նախագահների հանդիպման ժամանակ՝ արժութային միությունը կնվազեցնի տարածաշրջանում գործառնական ծախսերը՝ արժույթների փոխարժեքների տարբերություններից բխող վնասների վերացման շնորհիվ:

Նշենք, որ Բուրունդին, Քենիան, Ռուանդան, Տանզանիան և Ուգանդան հանդիսանում են Արևելաաֆրիկյան միության անդամ: Այս միությունը հիմնադրվել է 1967 թվականին: Միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային միություն, միասնական շուկա և արժութային միություն:

1977 թվականին միությունը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ 2000 թվականին՝ կրկին վերականգնել:

Share