Բաժին. Տնտեսական

Հնդկաստանի տնտեսությունը գրանցել է աճի տեմպի արագացում

Հնդկաստանի տնտեսությունը գրանցել է աճի տեմպի արագացում: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Հնդկաստանի տնտեսությունն աճել է 4,8%-ով՝ նախորդ եռամսյակում գրանցված 4,4%-ի դիմաց: Այս մասին են վկայում Հնդկաստանի պաշտոնական վիճակագրական աղբյուրները:

Հատկանշական է, որ գրանցված ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, սակայն, միևնույն ժամանակ, չի հասել սահմանված նպատային ցուցանիշին՝ 5%:

Նշենք, որ 2012-2013 ֆինանսական տարում Հնդկաստանի տնտեսությունն աճել էր 5%-ով, այն դեպքում, երբ նախորդ շուրջ 10 տարիներին երկրում միջին տարեկան տնտեսական աճը կազմել էր 8%:

Հնդկաստանը, որն իր տնտեսության ծավալով երրորդ խոշոր երկիրն է Ասիայում, ներկա պահին ունի լուրջ տնտեսական խնդիրներ: Այս տարվա սեպտեմբերին, պատմության մեջ առաջին անգամ, Հնդկաստանի ազգային արժույթի՝ ռուփիի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանվել էր 1 դոլարի դիմաց 68 ռուփի մակարդակից ցածր:

Տարեսկզբից հնդկական ռուփիի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 10%-ով, ինչը բացասաբար է անդրադարձել արդյունաբերության և արտահանման ոլորտների վրա:

Share