Բաժին. Տնտեսական

Գոհաբանության օրվան նվիրված զեղչերից օգտվել են ռեկորդային թվով ամերիկացիներ

Այս տարի ևս ԱՄՆ-ում Գոհաբանության օրը (Thanksgiving Day) նշվել է մեծ ոգևորությամբ: Խանութներում և օնլայն հարթակներում գնումներ կատարած ամերիկացիները թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Այս մասին հաղորդում է National Retail Federation-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարի շատ խանութներում զեղչերը մեկնարկել էին Գոհաբանության տոնի նախօրեին, ինչի շնորհիվ էլ հաջողվել է գրանվել շատ հաճախորդներ՝ շուրջ 141 մլն՝ նախորդ տարվա 137 մլն-ի դիմաց:

Միևնույն ժամանակ, սակայն, այս տարի Գոհաբանության օրվան նվիրված գնումների վրա ծախսվել է ավելի քիչ գումար, քան անցյալ տարի: Ըստ նախնական հաշվարկների՝ այս տարի ամերիկացիները խանութներում ծախսել են 57,4 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2,9%-ով:

Share