Բաժին. Տնտեսական

Հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 15 մլրդ դրամի ոսկերչական արտադրանք

Ընթացիկ տարվա առաջին 10 ամսում մեր երկրում արտադրվել է 15,1 մլրդ ՀՀ դրամի ոսկերչական արտադրանք:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը աճել է շուրջ 22%-ով:

Միայն հոկտեմբերին ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 1,5 մլրդ ՀՀ դրամ:

Share