Բաժին. Տնտեսական

Ուսումնական և իրազեկման դասընթացներ՝ մարզերի հարկ վճարողների համար

Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը մարզերի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար կազմակերպում է ուսումնական և իրազեկման դասընթացներ:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ Եղեգնաձորում կազմակերպված դասընթացին հաջորդել է Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող հարկ վճարողների համար կազմակերպված դասընթացը: Վերջինիս շրջանակներում Ոսումնական կենտրոնի դասախոսները հարկ վճարողներին ներկայացրել են «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Հաստատագրված վճարների մասին» և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթները:

Հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր:

Դասընթացի բոլոր մասնակիցներին Ուսումնական կենտրոնը տրամադրել է «Հարկեր, տուրքեր և վճարներ» երկհատորյա ժողովածուն:

Հաշվի առնելով դասընթացի նկատմամբ հարկ վճարողների մեծ հետաքրքրությունը՝ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կշարունակի նմանատիպ դասընթացների կազմակերպումը նաև այլ մարզերի հարկ վճարողների համար:

Share