Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 3  հազար 155.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 18.8 մլրդ դրամ կամ 45.9 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են ավելի քան 10%-ով:

Ստացված օգնության 47.3%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.0%-ը`սարքեր և ապարատները, 9.8%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.2%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, 3.3%-ը`պատրաստի սննդի արտադրանքը, 3.6%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, իսկ 6.2%-ը` մնացած ապրանքները:

Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 22.3%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 16.1%-ը՝ Շվեյցարիային, 10.4%-ը՝ Չինաստանին, 13.4%-ը՝ Գերմանիային:

Share