Բաժին. Տնտեսական

Եվրոգոտու ոչ մի երկրում ՀՆԱ-ի աճի տեմպը չի գերազանցել 0,5%-ը

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրներում ՀՆԱ-ն գրանցել է 0,1% աճ: Եվրոպական Eurostat վիճակագրական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝  հաշվետու եռամսյակում Եվրոգոտու ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է 0,4%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու երեք ամսում Եվրամիության անդամ 28 երկրում ՀՆԱ-ի աճը ամսական կտրվածքով կազմել է 0,2%, տարեկան կտրվածքով՝ 0,1%:

Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակում Եվրոգոտու անդամ երկրներից և ոչ մեկում ՀՆԱ-ի եռամսյակային աճի տեմպը չի գերազանցել 0,5%-ը: Գերմանիայի տնտեսությունն աճել է 0,3%-ով, Իսպանիայինը՝ 0,1%-ով: Ֆրանսիայում և Իտալիայում գրանցվել է 0,1% անկում:

Share