Բաժին. Տնտեսական

Հայաստանում զարգանում է ադամանդագործությունը

Հայաստանն ընդլայնել է ադամանդի արտադրության ծավալները: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին մեր երկրում արտադրվել է 73,5 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 48%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ միայն հոկտեմբերին մեր երկրում արտադրվել է 6,6 հազար կարատ ադամանդ:

Հայաստանում արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է: Այս տարի ադամանդի արտահանման ոլորտում գրանցվել է ավելի քան 50% աճ:

Հայաստանի ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից:

Հայաստանում մշակվող ադամանդի հումքը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից:

Share