Բաժին. Տնտեսական

Բարելավվում է բիզնես միջավայրը

Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը, կառավարության պարզաբանմամբ,  թելադրված է կառավարության գործունեության ծրագրում կարևորված՝ բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը և նպաստելով քաղաքաշինության բնագավառի տնտեսության էական աճին:

«Սա այն կարևորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Share