Բաժին. Տնտեսական

Դասընթաց գործարարների համար

Գործարար միջավայրի իրազեկվածության ապահովման և բիզնես գործընթացների բարելավման նպատակով Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը դեկտեմբերի 12-ին և 13-ին կազմակերպում է «Մաքսային հայտարարագրում՝ ըստ մաքսային ռեժիմների առանձնահատկությունների» և «Ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումն՝ ըստ ռեժիմների առանձնահատկությունների» թեմաներով 2-օրյա դասընթաց առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (ֆիզիկական անձանց) համար:

Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում` Արարատյան տարածաշրջանային մաքսատուն, «ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ, 7-րդ հարկ 701 ուսումնական լսարան:

Պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարության համաձայն՝ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցման հայտը (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ,  իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և դասընթացի մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել trainingcenter@customs.am էլեկտրոնային հասցեով:

Մասնակցության վճարումն անհրաժեշտ է կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ Հ/Հ  2470102790880000) մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ:

Դասընթացի արժեքը 18.000 ՀՀ դրամ է:

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 982, 060 544 983:

Share