Բաժին. Տնտեսական

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հաստատել է բարեփոխումների աննախադեպ փաթեթ

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ-երկրները հաստատել են կազմակերպության գործունեության պատության մեջ ամենախոշոր համաձայնագիրն՝ ուղղված համաշխարհային առևտրի զարգացմանը: Հաստատված բարեփոխումների փաթեթը նախատեսում է մաքսային ընթացակարգերի պարզեցում, սուբսիդավորման կրճատում, զարգացող երկրներին տրամադրվող աջակցության ընդլայնում, ինչպես նաև աղքատ երկրների համար համաշխարհային շուկա դուրս գալու մատչելիության ապահովում:

Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ ընդունված համաձայնագիրը կարող է զգալի ավելացնել համաշխարհային առևտրի ծավալները և նպաստել շուրջ 20 մլն նոր աշխատատեղի ստեղծմանը:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանների մեկ այլ խումբ քննադատում է համաձայնագրով սահմանված բարեփոխումները՝ դրանք համարելով անբավարար: Նրանք կարծում են, որ համաձայնագրում չեն շոշափվում ներմուծման հարկերին առնչվող հարցեր, մինչդեռ հենց այս հարցերն են համարվում ԱՀԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը:

Նշենք, որ հաստատված բարեփոխումների փաթեթը, մինչ ուժի մեջ մտնելը, պետք է հավանության արժանանա կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի կառավարության կողմից:

ԱՀԿ-ն (World Trade Organization (WTO)) հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ է հետապնդում կարգավորել առևտրաքաղաքական հարաբերություններն ու ազատականացնել միջազգային առևտուրը: Կազմակերպության լիիրավ անդամ է 159 երկիր:

ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է 1992 թվականին: 2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է ԱՀԿ-ի 145-րդ անդամը։

Share