Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության մակարդակի անկում

Ընթացիկ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի տնտեսությունում ստեղծվել է շուրջ 203 հազար նոր աշխատատեղ: Այս մասին են վկայում ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ նոյեմբերին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7%` հոկտեմբերին գրանցված 7,3%-ի դիմաց: Միջին աշխատավարձը կազմել է 24,15 ԱՄՆ դոլար՝ մեկ ժամում:

Հատկանշական է, որ նոյեմբերին ԱՄՆ-ի աշխատանքի շուկայում գրանցված ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների սպասումները: Վերջիններս հաշվետու ամսվա համար կանխատեսել էին նոր աշխատատեղերի առավել ցածր ցուցանիշ:

Նշենք, որ հոկտեմբերին, ըստ վերանայված տվյալների, ԱՄՆ-ի տնտեսությունում ստեղծվել է 200 հազար աշխատատեղ:

Share