Բաժին. Տնտեսական

Առաջիկայում մայրաքաղաքի 52 կանգառ ապահովված կլինի էլեկտրոնային չվացուցակով

Շարունակվում են Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներն էլեկտրոնային չվացուցակների համակարգի սարքավորումներով կահավորելու և ծրագիրն ընդլայնելու աշխատանքները: «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ից հայտնում են, որ սարքավորումների երկրորդ խմբաքանակը՝ թվով 30 օրինակ, արդեն իսկ ներկրվել է, և ընթանում են  ծրագրավորման և թեստավորման աշխատանքներ:

Սպասվում է, որ սարքավորումների տեղադրմամբ մայրաքաղաքի 52 կանգառասրահներ ապահովված կլինեն էլեկտրոնային չվացուցակներով:

Հիշեցնենք, որ նախաեսվում է մայրաքաղաքի կանգառագոտիներում տեղադրել եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:

Share