Բաժին. Տնտեսական

Հանրապետականներն ու դեմոկրատները եկել են համաձայնության

ԱՄՆ-ի Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներին հաջողվել է բյուջեի մասով համաձայնության գալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ ձեռքբերված համաձայնության մանրամասները դեռևս պահվում են գաղտնի: Կոնգրեսի ներկայացուցիչները խոստացել են հարցի վերաբերյալ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:

Նշենք, որ բյուջեն ընդունվելու է երկու տարի ժամկետով:

Հատկանշական է, որ հանրապետականներին և դեմոկրատներին հաջողվել է բյուջեի մասով համաձայնության գալ մինչ սահմանված վերջնաժամակետը՝ դեկտեմբերի 13-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում բյուջետային տարաձայնությունների խորացմամբ պայմանավորված պետական մի շարք կառույցներ ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը:

Բյուջեի նախագծի «փոխզիջումային» տարբերակն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների միջև տևած երկարատև բանակցությունների արդյունքում:

Կողմերը փոխհամաձայնության էին եկել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը համաձայնել էր վերանայել առողջապահության համակարգի բարեփոխումների համար նախատեսված ծախսերը:

Փոխհամաձայնության շնորհիվ ԱՄՆ-ն բարձրացնել էր երկրի պետական պարտքի վերին սահմանը և վերականգնել պետական կառույցների աշխատանքը:

Պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շնորհիվ ԱՄՆ-ին ևս մեկ անգամ հաջողվել էր խուսափել տեխնիկական դեֆոլտից:

Share