Բաժին. Տնտեսական

General Motors-ը կունենա կին-ղեկավար

Ավտոարտադրության ոլորտում առաջատար ամերիկյան General Motors ընկերությունը կղեկավարի 51-ամյա Մերի Բարան (Mary Barra): Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ներկա պահին Մերի Բարան զբաղեցնում է գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը և պատասխանատու է ընկերության արտադրանքների գլոբալ զարգացման համար:

Արևմտյան մամուլը գրում է, որ Մերի Բարան կդառնա առաջին կինը, ով կղեկավարի ավտոարտադրության ոլորտում առաջատար ընկերություն:

General Motors ընկերության ղեկավարի պաշտոնում Մերի Բարան կփոխարինի 65-ամյա Դեն Ակերսոնին, ով իր պաշտոնը կազատի 2014 թվականի հունվարի կեսին:

Մերի Բարան General Motors ընկերությունում աշխատում է արդեն 33 տարի:

Share